Խաղաղապահների ուղեկցությամբ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով անցած ԿԽՄԿ առաջին բեռը Ստեփանակերտում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

photo_2023-09-18_10-10-41

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով անցած ԿԽՄԿ առաջին բեռնատարն արդեն Ստեփանակերտում է․ այժմ բեռնաթափվում են ԿԽՄԿ-ի պահեստում։

Նշվում է, որ հումանիտար բեռը ներառում է մանկական տակդիրներ, ներարկման փաթեթներ:

Այժմ ԿԽՄԿ երկրորդ շարասյունը Լաչինի միջանցքով շարժվում է դեպի Արցախ՝ խաղաղապահների ուղեկցությամբ:

--00—ՅՄ