Հայաստանի հետ ինտենսիվ աշխատանք է տարվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Բայրամով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

ջ

Վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովը նշել է նաև, որ այս ընթացքում մի քանի հանդիպումներ են եղել առաջնորդների մակարդակով. «Միևնույն ժամանակ ինտենսիվ շփումներ են եղել արտգործնախարարների մակարդակով։ Բանակցություններ են ընթանում կոմունիկացիաների բացման շուրջ»,- հավելել է Բայրամովը։

 

 --00—ԱՊ