Սյունիքի մարզում Mitsubishi Pajero-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24news

Screenshot_5

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում, Իշխանասարի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիանի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու «Սիսիանի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ