ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է ММА-ում իր կարիերան ավարտելու մասին:
«Ընկերներ, կարճ հայտարարություն: Ես որոշեցի հեռանալ սպորտից, որը կոչվում է MMA: Իմ բոլոր նախկին կոլեգաներին մաղթում եմ հաջողություն»,- թվիթերյան էջում գրել է իռլանդացի մարտիկը:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել էր 2018 թ. հոկտեմբերին, երբ UFC 229 մրցաշարում նոկաուտով պարտվել էր ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին: Այդ մենամարտից հետո տեղի ունեցած բախման պատճառով նա որակազրկվել էր կես տարով:
2017-ին 30-ամյա Մաքգրեգորը նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ եւ պարտվել տեխնիկական նոկաուտով։