Պահանջում ենք անհապաղ միջազգային միջամտություն. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news

dd

Արցախում հումանիտար իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ. բոլոր խանութները դատարկ են։
Արցախի ՄԻՊ-ը անգլալեզու հոլովակ է հրապարակել՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Արցախում շարունակվող ճգնաժամին։ 

«Սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների լիակատար բացակայությունը տառապանքներ է պատճառում 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխայի համար: Պահանջում ենք անհապաղ միջազգային միջամտություն»,- ասվում է Արցախի ՄԻՊ հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ