Արցախի  առողջապահական համակարգում իրավիճակը բարդանում է ժամ առ ժամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

14383eebd7367174c74b324d2774f2dc_XL.jpg

Արցախի Հանրապետությունում բոլոր բուժհաստատությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Իրավիճակն արդեն բարդանում է ժամերի ընթացքում, հայտնում է Արցախի Հանրային ռադիոն։



Ըստ ԱՆ կողմից հրապարկված վերջին տվյալների` «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 23 երեխա: Նրանցից 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշել է` գրանցվել են դեպքեր, երբ երեխաները հիվանդանոց են բերվում ուշ և հիվանդությունն արդեն խորացած է լինում: Լսե՛նք Վիկտորյա Սարգսյանի ռեպորտաժը:



--00—ԶՀ