Քննարկել են ՀՀ-ի և Եգիպտոսի առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

1110564

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մայիսի 9-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել առողջապահության ոլորտի մի շարք ընկերությունների  ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ ներդրումների խրախուսման, բժշկական զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների անցկացման կարևորությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ