ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ազգային ժողովի սոցիալական հարցերի և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վստահեցնում է՝ ինքը նույնպես ծխելու դեմ պայքարի ջատագովներից է: 24News-ի հետ զրույցում նա նշել է, որ առողջապահական ոլորտի որոշումները միանձնյա չպետք է կայացվեն:
Անդրադառնալով պատերազմի ընթացքում վիրավորված, հաշմանդամություն ստացած մարդկանց բուժման խնդրին՝ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ պետությունն անելու է հնարավորը բոլորին ըստ հավուր պատշաճի բուժսպասարկմամբ ապահովելու համար:
«Պատերազմում վիրավորում ստացածները, եթե հարկ լինի, արտերկիր էլ կուղեգրվեն»,- շեշտել է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ