Հոգնածությունից ու հյուծվածությունից բժիշկների մոտ «Այրման համախտանիշ» է սկսվել. Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News 

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այն համոզմանն  է, որ վարակվածների բարձր ցուցանիշը կապված է թեստավորվածների քանակի հետ: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ թեստավորումների քանակը պետք է բարձրացնել այնքան, որ դրական պատասխանները լինեն 10 տոկոսի չափով:

«Կարևոր է հասկանալ ինչ անել հիմա՝ կանխելու համար վիրուսի տարածումը: Պետք է այնպես անել, որ հիվանդանոցները կոլապսի չենթարկվեն, բժիշկները հերթափոխով աշխատեն, քանի որ երկար աշխատելուց, հոգնածությունից ու հյուծվածությունից բժիշկների մոտ այրման համախտանիշ է սկսվել»,-նշեց Զեյնալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս