Մանրամասներ Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչների՝ Ռաշիդ Բեգլարյանին տեսակցությունից 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

դդ

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի անունից «Ազգային կանխարգելման մեխանիզմի գործունեության շրջանակներում» Ազգային կանխարգելիչ խմբի անդամները հերթական անգամ այցելել են քննչական մեկուսարանի կալանավորներին։ Նրանք այցելել են նաև օգոստոսի 1-ին Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով հանձնակատարի գրասենյակին․

«Նրան մայրենի լեզվով օրենսդրական ակտեր են ներկայացրել»,- հայտնել է գրասենյակի մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ «զրույցի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել իր իրավունքների ապահովման, անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար»։

Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 17-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ- անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը:

--00—ՍՊ