ԱՀԿ-ի փորձագետը հավանական է համարում COVID-19-ի բնական ծագման վարկածը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

1117782

COVID-19-ը, ամենայն հավանականությամբ, ունի բնական, այլ ոչ թե լաբորատոր ծագում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Ջերեմի Ֆարարը։

«Է՛լ ավելի հավանական է դառնում (COVID-19-ի) բնական ծագումը», - նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Ֆարարը նշել է, որ առաջվա պես դիտարկում է կորոնավիրուսի ծագման այլ վարկածներ, ներառյալ՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կենսանյութի արտահոսը և քաղաքային շուկաներից կենդանական մսի միջոցով վարակի փոխանցումը:

«Չի կարելի անտեսել աշխարհագրությունը, չի կարելի անտեսել (հետազոտական) կենտրոնը»,- հավելել է նա:

Ֆարարը նաև կոչ է արել կազմակերպել «ԱՀԿ-ի նոր առաքելություն Չինաստանում՝ գտնելու կորոնավիրուսի ծագման (պատճառները), եթե (Պեկինի կողմից) պատրաստակամություն լինի կիսվել ողջ տեղեկատվությամբ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ