Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Միշուստինին Վերին Լարսում խնդրի լուծման համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սոչիում մեր վերջին հանդիպմանը տված ձեր խոստումը կատարելու համար, այն է՝ Վերին Լարսում նոր անցակետերի բացումը։ Այս մասին Ծաղկաձորում ԵԱՏՄ միջկառավարական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին։

Նա նշել է, որ այս հարցի լուծումը շատ կարևոր է, քանի որ այդ հատվածում կիլոմենտրանոց հերթեր էին գոյանում։ Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ ՌԴ-ի հետ համագործակցության շարունակությունը արդյունավետ կլինի։

  --00—ՅՄ