ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

դդ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են 22-ամյա Սուրեն Ի.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի և 48-ամյա Ապրես Մ.-ի վարած Nissan X Trail մակնիշի ավտոմեքենաները:



Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տաբեր հիվանդանոցներ:



Բախման հետևանքով Нива-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:





Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:



Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

 

--00—ՍՊ