Ավտովթար՝ Երևանում. 15 Թաղամասում՝ Չաուշի արձանի հարևանությամբ, բախվել են Mercedes-ն ու Toyota-ն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դդ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Չաուշի արձանի հարևանությամբ բախվել են Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

--00—ԻԴ