Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. 2-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

dd

 

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Փիրումյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել:



Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը, ով 2-ամյա աղջնակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը:



Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը կին է եղել, վիրավորն էլ նրա երեխան է:



--00—ՍՊ