Փաշինյանը անտառների վերականգնման աշխատանքային խումբ ստեղծելու որոշում է ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

դդ

Վարչապետ Փաշինյանը օգոստոսի 30-ին աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել։

«1. Անտառների վերականգնման աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ»:

--00--ՍՊ