Սահմանադրությունը, ՀՀ ԳԽ որոշումը արգելում են ՀՀ պաշտոնատար անձանց ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դ

«ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ իր ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։

Այս կապակցությամբ ցանկանում եմ հիշեցնել այդ պաշտոնատար անձին, որ Հայաստանի Սահմանադրությունը և 1992 թ․ հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը արգելում են ՀՀ պաշտոնատար անձանց ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, և որևէ պաշտոնատար անձ իրեն չի կարող վեր դնել ՀՀ Սահմանադրությունից և օրենքներից։

Հավելեմ նաև, որ մենք նախաձեռնել ենք "Հայաքվե" քաղաքացիական օրենսդրական նախագիծը, որպեսզի այդ օրենսդրական արգելքը ամրապնդվի նաև քրեական պատասխանատվությամբ։ Մենք հետևողական ենք լինելու նրանում, որպեսզի Արցախը մեր անունից հանձնող, թեև դրա իրավունքը չունեցող ցանկացած պաշտոնյա ի վերջո քրեական պատասխանատվության ենթարկվի, իսկ Արցախը մնա ժառանգություն մեր սերունդներին։

--00—ՍՊ