Բաքուն թույլ չտվեց Ֆրանսիայի օգնությունը մտնի ԼՂ. շարունակում է սովահարության քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

«Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում, Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը սպասող հումանիտար բեռներով բեռնված 22 բեռնատարներին երեկ ավելացան ևս 10-ը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ «Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը» ։

Փաշինյանը ընդգծեց, որ Բաքուն թույլ չի տվել նաև Ֆրանսիայի օգնության մտքը Արցախ, այս կերպ  շարունակում է սովահարության քաղաքականությունը։

Փաշինյանը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է միջազգային մեխանիզմի շրջանակում՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

 Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ