Քար լռություն է. ո՜չ Ադրբեջանից, ո՜չ ՌԴ խաղաղապահներից օգնությունը անցկացնելու մասով պատասխան չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news

«Մենք մոտ 20 ժամ է՝ գտնվում ենք այստեղ, դեռ որևէ տեղաշարժ չկա մեքենաների հետ կապված»,- այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը՝ խոսելով Կոռնիձորի սահմանային հատվածում գտնվող բեռներից։

Սարգսյանը նշեց նաև, որ գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում․ «Այս պահին մենք որևէ արձագանք չենք ստացել՝ սպասում ենք արձագանքի»։

Սարգսյանը հավելեց, որ տարբեր կառույցների են դիմել, բայց արձագանք չկա․ «Քար լռություն է. ո՜չ Ադրբեջանից, ո՜չ ՌԴ խաղաղապահներից օգնությունը անցկացնելու մասով պատասխան չկա»,- եզրափակեց Սարգսյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ