Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը հասավ Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկիզբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Տաս բեռնատար մեքենաներով հումանիտար օգնությունը, որը Արցախի ժողովրդին է ուղարկվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի ու մի շարք այլ քաղաքների կողմից, հասել է Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկիզբ։ Այս մասին տեղից հայտնում է 24News-ի թղթակիցը։

Այնտեղ է նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, որը պատրաստակամություն է հայտնել ուղեկցել բեռը դեպի Ստեփանակերտ, եթե տրվի հնարավորություն Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանի կողմից։

--00--ԼՀ