Վրաստանի հայ համայնքը քննարկել է է Արցախում շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

dd

 

Սեպտեմբերի 2-ին կայացել է Թբիլիսիի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հավաքը, որի ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, տեղեկանում ենք Վրաստանի հայ համայնքի տարածած մամուլի հաղորդագրությունից։ 

Հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին Արցախին և արցախցիներին` մաղթելով ոգու ամրություն և տոկունություն` նման ծանր պայմաններին դիմագրավելու համար:

Միաժամանակ ներկաների կողմից ընդգծվեց Վրաստանի լրատվականների կողմից Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին ոչ բավարար լուսաբանման փաստը:

--00—ՍՊ