Վրաստանի հայ համայնքը, ի զորակցություն Արցախի, ակցիա կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

վրաստան

Վրաստանի հայ համայնքը կոչ է անում բոլորին հավաքվել Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում՝ ի զորակցություն Արցախի և Արցախի ժողովրդի:

«Այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է պաշտպանի և սատար կանգնի Արցախին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Արցախը 260 օր է՝ գտնվում է շրջափակման մեջ։ 

--00--ՍՊ