Ով ամերիկյան կտերը ուտում է և ռուսների դեմ գործում, տարածքներ է կորցնում, Փաշինյանը չի հասկանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ով ամերիկյան կտերը ուտում է և ռուսների դեմ գործում, տարածքներ է կորցնում, Փաշինյանը չի հասկանում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանին մտցրել է երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի բախման տիրույթ, ինչը չափազանց վտանգավոր է։

Ըստ Շարմազանովի՝ նորմալ պետական գործիչը պետք է ամեն ինչ անի, որ այս պայթյունավտանգ իրավիճակում իր երկիրը չեզոք մնա, հարվածների տակ չհայտնվի, իսկ Փաշինյանը հայ-ամերիկյան զորավարժություններ է նախաձեռնում, կնոջը ուղարկում է Բուչա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ