Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1103810_v1.thumb_

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Արցախում իրադարձությունների հետ։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։ Նշենք, որ այս բանաձևը պարտադիր իրավական ուժ չունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ դիվանագիտության ղեկավարին դադարեցնել բանակցությունները Բաքվի հետ գործընկերության համաձայնագրի շուրջ, քանի դեռ նա պատրաստակամություն չի ցուցաբերել հարգելու Արցախի հայերի իրավունքները և անվտանգությունը։

--00—ՅՄ