Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել․ զոհերի թիվը գերազանցել է 700-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Screenshot_5

Իսրայելը կիրակի պաշտոնապես ռազմական դրություն է հայտարարել, քանի որ ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700-ը և ակնկալվում է, որ կավելանա, իսկ առևանգված և Գազայի հատված տեղափոխված ավելի քան հարյուր մարդկանց ճակատագիրը դեռևս պարզ չէ: Այս մասին հայտնում է Times of Israel-ը: 

Իսրայելական ինքնաթիռները «ինտենսիվ» ավիահարվածներ են հասցրել Գազայի թիրախներին կիրակի կեսօրին, անմիջապես այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ անվտանգության կաբինետը շաբաթ երեկոյան քվեարկել է պաշտոնապես պատերազմ հայտարարելու օգտին, ինչը նշանակում է, որ այն կարող է «զգալի ռազմական գործողություններ» իրականացնել։

--00—ՅՄ