Ղալաթ են անում, ուզում էին, որ բոլորը զոհվեի՞ն, իսկ կանայք ու երեխաները դառնային թուրքի փա՞յ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Խնդրելով որևէ մեկը խաղաղություն չի պարգևում, և ոչ էլ տարածքային ամբողջականություն։ Պետության թիվ մեկ խնդիրը միշտ եղել է և մնալու է իր քաղաքացիների անվտանգությունը՝ տարածքային ամբողջականությունը ապահովելու մեջ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահը լրագրողներին հարցրեց՝ Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է, եթե սա ժողովրդավարություն է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևէ մեկին պետք չէ․ «Այսօր 20-ից ավել քաղբանտարկյալ կա Հայաստանում, երբ Արցախի մեր հայրենակիցներից 150 հազարը արտաքսվել են այնտեղից»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ Արցախի լուծարման մեջ մեղադրում են, մասնավորապես,ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Սարգսյանն ասաց՝ ղալաթ են անում․ «Ուզում էին, որ բոլորը զոհվեի՞ն, իսկ կանայք ու երեխաները դառնային թուրքի փա՞յ»,-ասաց նա։

Սարգսյանը նշեց, որ իր համար Արցախի էջը փակված չէ, շանս տեսնում է, որ Արցախը էլի կլինի հայկական։

--00—ՅՄ