Կո´չ Հայաստանից և Արցախից Արմեն Աշոտյանի ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

395453880_1669866190203511_1244968420746408899_n

Հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ից ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (Երևան, Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք, Երազի այգու հարևանությամբ) տեղի է ունենալու ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ հերթական դռնբաց դատական նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Ես՝ որպես քաղբանտարկյալների առկայության փաստն արձանագրող և նրանց ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքի մասնակից, ժամը 12:00-ից լինելու եմ դատարանի բակում:

Կո´չ եմ անում Հայաստանից և Արցախից ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներին, մտահոգ քաղաքացիներին և հայրենասեր մարդկանց գա՛լ դատարանի բակ՝ միասին հետևել շինծու դատական գործի ընթացքին և դրանով աջակցություն ցուցաբերել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին:

Արմեն Աշոտյանն անազատության մեջ է անձնապես, բայց այն պատճառով, որ հետևողականորեն պայքարել ու շարունակում է պայքարել Արցախի հայկականության և Հայաստանի պետականության համար, ընդդիմանում է գործող իշխանության հակաարցախյան ու հակահայկական քաղաքականությանը։

Աշոտյանը դրա համար վճարում է սեփական անազատությամբ, հետևաբար՝ մեզանից յուրաքանչյուրը՝ անհատապես, և բոլորս՝ հավաքականորեն, պարտավոր ենք աջակցել նրան գոնե մեր ֆիզիկական ներկայությամբ։

Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։

--00—ՅՄ