ՀՀ-ն կարող էր սեպտեմբերի 19-ին առաջանալ, սահմանին Բաքվի ՄՈԲ-ն էր, ողջ բանակը տեղափոխել էին Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չասաց, թե ինչպես է տեղի ունեցել սեպտեմբերի 19-ի հարձակումը, ովքե՞ր էին գործարքի մեջ մտել Ադրբեջանի հետ, որ երբ հարձակվեն, Հայաստանը չի միջամտելու և պաշտպանելու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։ 

Նրա խոսքով, Փաշինյանը տեղյակ է եղել, որ պատերազմ է լինելու, սեպտեմբերի 21-22 ին նա ասել է, որ շաբաթվա սկզբին հանձնարարել է, որ արցախցի 40 հազար ընտանիքի համար կացարան պատրաստեն, սեպտեմբերի 17-ին Փաշինյանը ինչո՞ւ էր նման հանձնարարություն տվել, որտեղի՞ց գիտեր, որ 40 հազար հայ լքելու է Արցախը։ 

«Օգոստոս ամսին Հայաստանի կողմից արցախցիների մասին բավական լուրջ ինֆորմացիա է հավաքվել, ճշտել են, թե Արցախում ովքեր ունեն բնակարան և հիմա նրանց 100 հազար դրամ չեն տալիս։ Պատերազմից առաջ և այդ ժամանակ Ադրբեջանի ՄՈԲ ռեսուրսն էր տեղակայված հայ-ադրբեջանական սահմանին, որոնք կռվող չեն, գլխաքանակ են ապահովում, ի՞նչ երաշխիքով էր Ադրբեջանը անպաշտպան թողել առաջնագիծը, եթե Հայաստանը որոշեր հարձակվել, տասնյակ կիլոմետր առաջ կգնար»,- ավելացրեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հերմինե Միքայելյան

 --00—ԼՀ