Գողացել էր լվացքի մեքենան և վաճառել է համաքաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

գ.

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բազումի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր բնակարանից գողություն է կատարվել: Այս մասնի հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Պարզվել է, որ նոյեմբերի 6-ի ժամը 8.30-ից ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում Վարդանանց փողոցի նշված բնակարանից գողացել են լվացքի մեքենա՝ պատճառելով 222 000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ վանաձորցի 32-ամյա երիտասարդը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, գողացել է լվացքի մեքենան, այնուհետև վաճառել է 59-ամյա համաքաղաքացուն:
32-ամյա երիտասարդը հրավիրվել է Բազումի բաժին և խոստովանել արարքը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ