Վերացվել է Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

սատմ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գարեգին Անդրեասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի):

Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: 

--00—ԼՀ