ԱՄՆ դեսպանն այցելել է Տավուշ, քննարկել են անվտանգային իրավիճակը և տեղահանվածներին աջակցելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

photo_2023-11-16_12-33-30

Այս շաբաթ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Տավուշի մարզ, որտեղ հանդիպել է մարզպետ Հայկ Ղալումյանին, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին։

Նրանք քննարկել են անվտանգային իրավիճակը մարզում և մարզային իշխանությունների ջանքերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցելու հարցում։

Դեսպանը նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ուղեկցությամբ շրջեց Դիլիջանում գտնվող Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում։

--00—ՅՄ