Արցախի նախագահն էսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Արցախի նախագահն էսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում։ Այսօր այս մասին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Տեղյակ եմ, որ էսօր էլ Արցախի նախագահը Ադրբեջանի հետ կապի մեջ է։ Հիմա էդ մարդը բանակցում ա, էն մարդը, ում որ դուք նախագահ եք ասում, ամեն օր զանգում ա Բաքու ու խոսում ա, թե ինչ ա բանակցում, իրան հարցրեք, կասի», - նշեց Բաբայանը։

Բաբայանը հայտնեց նաև, որ Արցախի ղեկավարությանն առաջարկել է ամեն կետի վրայով անցնել, թե ոնց ենք պատկերացնում, ինչ կարգավիճակով պետք ա լինի արցախիցների վերադարձն իրենց տներ, բայց դեռ արձագանք չի ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ