Հայաստանը չի կարող «Արևմտյան Ադրբեջան» դառնալ, միացեք «Զանգ» շարժմանը, որ կանխենք. Սուրեն Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Այսպիսի քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը դադարելու է գոյություն ունենալ, լինելու է ինքնավարության կարգավիճակով մի տարածք՝ սահմանափակ իրավունքներով։ Հայաստանը չի կարող «Արևմտյան Ադրբեջան» դառնալ, ժողովուրդը պետք միանա «Զանգ» շարժմանը, որ կանխենք։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հանրային - քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։

«Ադրբեջանական նարատիվները հաջողությամբ իրականանում են, արդեն իշխանությունը ասում է՝ ընդհանուր հայրենիք է, հո հավերժ կռիվ չե՞նք տալու։ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտով մեր տարածքները վիճելի են դարձնելու, հետո պահանջելու են Հայաստանում ադրբեջանցիների իրավունքները։

Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգ է մշակել և հռչակել է դրա մասին, համաշխարհային հանրությանն է իրազեկել, ՄԱԿ-ին տեղեկացրել, իսկ իշխանությունն ասում է՝ ի՞նչ է եղել, որ իրենք էլ են գալու, մենք էլ ենք գնալու։ Իշխանությունը չի էլ հասկանում, թե ինչ վտանգավոր է ադրբեջանական նարատիվներից խոսելը, ադրբեջանցիները գալու են այստեղ, մենք ապահովենք իրենց անվտանգությունը, իսկ հայերը չեն գնալու Բաքվում ապրեն, եթե նրանց հետ անվտանգ լիներ, հայերը Արցախից չէին տեղահանվի»-ավելացրեց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ