Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին «Հայասաթ 1»-ի՝ տիեզերք արձակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Capture

Շնորհավորում ենք Հայաստանին, որի առաջին արբանյակը արձակվեց ուղեծիր։ Հաջողություն, որը ցույց է տալիս նաև հայկական տեխնոլոգիական բազայի զարգացումը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Հայասաթ-1»-ի թռիչքը: Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։

--00—ՅՄ