ՀՀ-ն միացել է ԵՄ «Մագնիտսկու» ցուցակին, որով սանկցիաների են ենթակա նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

5

Հայաստանը միացել է ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։ Այն նաև կոչվում է «Մագնիտսկու ցուցակ»։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ կայքում զետեղված հայտարարությունից։ 

գ

Խորհուրդը ևս տասներկու ամսով՝ մինչև 2024թ․ դեկտեմբերի 8-ը, երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։

ԵՄ թեկնածու երկրները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Բոսնիա–Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը միացել են այս որոշմանը։ Նրանք կապահովեն, որ իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի խորհրդի այս որոշմանը: Եվրամիությունն ի գիտություն է ընդունում այս պարտավորությունը և ողջունում է այն: Հրապարակված ցանկում Վրաստանի անունը բացակայում է։ 

Ըստ ցանկի՝ պատժամիջոցների ու սահմանափակումների են ենթակա ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, «Վագներ» խմբի ղեկավարները, Սիրիայի ազգային գվարդիան և այլ անձինք։ 

 

--00—ԱՊ