Մեսսիի հեռանալուց հետո Արգենտինայի հավաքականը 10 համարի մարզաշապիկ չի ունենա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Messi-8-1-750x375-1-750x375

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին հեռանա ազգային թիմից, նրա մարզաշապիկի համարը ևս կհեռացվի:

36-ամյա Մեսսին ազգային հավաքականում հանդես է գալիս 10 համարի ներքո։

«Երբ Մեսսին հեռանա ազգային թիմից, ես թույլ չեմ տա, որ նրանից հետո որևէ մեկը կրի 10 համարը։ Նրա պատվին այս թիվը մշտապես հեռացվելու է։ Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել նրա համար»,- Տապիայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Մեսսին Արգենտինայի հավաքականում է հանդես գալիս 2005 թվականից։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ