Մեսսին քիչ է մնացել վնասվածք ստանա Ինտեր Մայամիի խաղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

347098942939140-750x375

«Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսին «Նեշվիլի» դեմ խաղում քիչ է մնացել վնասվածք ստանա։

Այսօր լուսադեմին թիմն առաջին հանդիպումն է անցկացրել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի 1/8 եզրափակչում, որն ավարտվել է 2:2 հաշվով։

77-րդ րոպեին «Նեշվիլի» խաղացող Լուկաս ՄակՆոտոնի փոխանցումից հետո Մեսսին անհաջող է դրել ոտքն ու ուղիղ հարված է ստացել սրունքին՝ մի քանի րոպե անցկացնելով խոտածածկին։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ