Հայտնի է՝ որքան է կազմում Մեսսիի աշխատավարձն Ինտեր Մայամիում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Messi8-750x375

Հայտնի է դարձել, թե որքան է վաստակում «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ամերիկյան լիգայում։

Ինչպես հայտնում է MLS-ի պաշտոնական կայքը, Մեսսիի աշխատավարձը «Ինտեր Մայամիի» հետ պայմանագրով կազմում է տարեկան 12 միլիոն դոլար՝ առանց բոնուսների, իսկ բոնուսներով՝ 20,4 միլիոն։ MLS-ի ֆուտբոլիստների ասոցիացիան (MLSPA) հրապարակել է իր 2023 թվականի աշխատավարձերի ցանկը, որում նշված են 2023 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ MLS-ի բոլոր խաղացողների աշխատավարձի մասին տեղեկությունները:

Այսպիսով, 36-ամյա արգենտինացին MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։

Այս մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 13 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ