Սուարեսի դուբլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամի»-ին, «Կոլամբուս»-ը հաղթել է սեփական հարկի տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

befunky_collage_2024_03_17t120653_814.thumb_

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնությունում արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթել է «Դի Սի Յունայթեդին», հայտնում է armsport.am-ը:

Հյուրերի կազմում մեկ գոլ խփեց Լեոնարդո Կամպանան, դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը։ «Ինտեր Մայամին» 5 խաղից հետո 10 միավորով «Կոլամբուսի» հետ կիսում է առաջին տեղը MLS-ի առաջնության Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։ «Դի Սի Յունայթեդն» ունի 5 միավոր և 7-րդ տեղում է։

Մրցաշարի գործող չեմպիոն «Կոլամբուսը» 3-0 հաշվով հաղթել է «ՌԲ Նյու Յորքին»․ ուրուգվայահայ ֆուտբոլիստ Դիեգո Ռոսի Մարաշլյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

--00—ՅՄ