ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ հարազատ ակումբ՝ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի հարձակվողի հայրը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, իսկ ինքը՝ Լեոն, անընդհատ շփվում է թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ։
Ինչպես հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն, կիսապաշտպան Սերխի Բուսկետսը և պաշտպան Ժորդի Ալբան պատրաստ են աշխատավարձի զգալի կրճատումների գնալ՝ Մեսսիին «Բարսելոնա» վերադարձնելու համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ