Մեսսին ցանկանում է վերադառնալ Բարսելոնա, բայց կատալոնյան ակումբը լռում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

mes-750x375

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Էստեբան Էդուլը, փոխանցում է Armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մեսսիի համար շատ դժվար կլինի որոշել մնալ ՊՍԺ-ում ընտանեկան և մարզական պատճառներով։ Արգենտինացին կցանկանար տեղափոխվել «Բարսելոնա», սակայն կատալոնացիները ոչ մի քայլ չեն ձեռնարկել նախկին առաջատարին վերադարձնելու համար։ Նշվում է, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, իսկ խաղացողը կարող է փոխել իր կարծիքը:

Հիշեցնենք, որ 35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Արգենտինացի հարձակվողը ֆրանսիական ակումբում հանդես է գալիս 2021 թվականից։

--00—ՅՄ