ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընտանիքի հետ երեկ՝ ապրիլի 22-ին, մեկնել է Բարսելոնա։ Այս մասին հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն, փոխանցում է Armsport.am-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա Մեսսին գաղտնի դռնով լքել է տեղի օդանավակայանը՝ լրատվամիջոցների դիտակետում չհայտնվելու համար։
Մեսսիի ընտանիքը Բարսելոնա է մեկնել մեծ ուղեբեռով։ Հաղորդվում է, որ նրանց հետ եղել է 15 ճամպրուկ։
--00—ՅՄ