Փաշինյանի զգուշացումն Ալիևին ու Ադրբեջանին շատ հստակ էր. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ուղերձները ԵԽԽՎ-ում շատ հստակ էին, ուղղված թե Ադրբեջանի ղեկավարությանը, թե ներքին և թե արտաքին լսարանին: Այս մասին 24TV- եթերում ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Փաշինյանը ԵԽԽՎ-ում շատ ուղիղ նշեց, որ ասելիք ունի Ադրբեջանի հասարակությանը, որ պատրաստ է խոսել այդ ժողովրդի հետ, և միևնույն ժամանակ հարց տվեց, արդյո՞ք ունի նման պատրաստակամություն Ադրբեջանի ղեկավարը, եթե իսկապես վերջինս միտված է խնդրի խաղաղ կարգավորմանը:

Պատգամավորը նշեց, որ եթե պաշտոնական Բաքուն նորից փորձի սահմանին սանձազերծել պատերազմ, ապա Հայաստանի ոչ միայն կպատասխանի, այլ կգործի իրենցից 5 րոպե, և կհարվածի ավելի շուտ քան կարծում են Ադրբեջանում: Հաղորդման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առընչվող մի շարք կնճռոտ հարցեր ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս