Մահվան ելքով ավտովթար Կարսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

երմ

Հունվարի 5-ին ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարսի նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես շղթայական ավտովթարը եղել է նահանգի Սարիղամիշ-Խորասան (Էրզրումի նահանգ) շրջանները կապող մայրուղու Քարաքուրթի հատվածում։

Ճանապարհի երթևեկելի մասում մարդատար ավտոբուսի և բեռնատարի վթարից հետո, մեկ այլ ավտոբուս է բախվել մարդատար մեքենային, ինչի հետևանքով էլ նախնական տվյալների համաձայն՝ մահացել է 2, վիրավորվել 8 մարդ։

Տեղի ունեցածի կապակցությամբ լրագրողների հետ զրույցում խոսել է Կարսի նահանգապետ Զիյա Փոլաթը, ով հայտարարել է, որ վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 6-ինը թեթև։

Այս պահին դեպքի վայրում շարունակում են աշխատանքներ տանել փրկարարներ, ինչպես նաև շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ։



 --00--ԼՀ