«Կարմիր խաչ»-ի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News

շա

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի «Կարմիր խաչ» տանող հատվածում բախվել են Երևանի բնակիչ` 35-ամյա Սամվել Չ.-ի վարած Toyota Camry մակնիշի և Լոռու մարզի բնակիչ` 45-ամյա Վահրամ Փ.-ի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արմեն Խաչատրյանն ու կրտսեր պարեկ ՐաֆՖի Հովհաննիսյանը:

Բախման հետևանքով Toyota-ն մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի համար երթևեկությունը դարձել է միակողմանի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ