Ադրբեջանի Մասալի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,24News

հ

Ադրբեջանի հարավային շրջանի Մասալի քաղաքի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է APA-ն՝ հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը։

Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության՝ դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության հաշվարկները և իրավապահ մարմինների աշխատակիցները։

 Հրդեհը բռնկվել է շուկայի այն հատվածում, որտեղ հագուստ է վաճառվում։

--00--ԼՀ