Գառնի գյուղում բռնկված հրդեհը մարվել է. կան վնասներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

վթար

Հուլիսի 31-ին՝ ժամը 16:05-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:47-ին, մարվել՝ 17:02-ին: Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ), մոտակայքում խոտածածկույթ (մոտ 400 քմ) և ջերմահարվել՝ 6 պտղատու ծառ:

--00—ԼՀ