Վարդանիձոր գյուղին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել․ օջախը գտնվում է «Արևիկ ազգային պարկ» ՊՈԱԿ-ում

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

հրդ

 Օգոստոսի 12-ին, ժամը 02:00-ից դեպքի վայր են մեկնել 28 հրշեջ-փրկարար ու փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ինրպես հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, մոտ 1,5 հա տարածքում առկա են ծխացող օջախներ:

Օգոստոսի 11-ին, ժամը 19:29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդանիձոր գյուղին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբն (9 փրկարար ծառայող) ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է սարալանջին՝ «Արևիկ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով փրկարարները չեն կարող մոտենալ (մոտ 5 ժամ ոտքով) դեպքի վայր․ անտառտնտեսության 10 աշխատակիցների կողմից տեղում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

--00—ԼՀ