Խորոնքում վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

հրդ

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 19-ին, ժամը 08:59-ին ահազանգ է ստացվել, որ Խորոնք գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորոնք գյուղի Արազի փողոցի թիվ 36 հասցեում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:22-ին, մարվել` 10:18-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 50 քմ) և կենցաղային իրեր:

--00—ԼՀ