Հրդեհ՝ Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ngn

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:30-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրաշատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում են խորդանոց և անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 16:17-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 8 քմ) և մոտ 90 հակ անասնակեր:

--00--ԼՀ